Scholae Mundi հարթակը ստեղծվել է սոցիալական ներդրողներ և ձեռներեցներ Վերոնիկա Զոնաբենդի և Ռուբեն Վարդանյանի կողմից:
Scholae Mundi-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի առաքելությունը կրթության ոլորտում առավել առաջադեմ մոտեցումների կիրառումն է, որոնք երկարաժամկետ հեռանկարում սոցիալական փոփոխությունների խթան կդառնան:
Հիմնադրամի հիմնական նպատակներն են
գիտելիքներ ստանալու և սովորողների հմտությունների զարգացման համար պայմանների ստեղծում՝ խարսխված համամարդկային արժեքներին համապատասխան բարոյաէթիկական որակների վրա, որոնցով ուսանողները կառաջնորդվեն իրենց ողջ կյանքի ընթացքում,
գործընկերների հետ համատեղ տարբեր նոր կրթական հարթակների ստեղծում,
ստեղծագործական և ընկերական մթնոլորտի ձևավորում՝ երիտասարդության կողմից նոր գաղափարների ու նախագծերի առաջադրման համար, ինչպես նաև՝ աջակցություն դրանց իրագործմանը: