Նախագծի մասին
UWC Dilijan College-ը միջազգային գիշերօթիկ քոլեջ է 16-ից 19 տարեկան պատանիների համատեղ ուսումնառության համար: Քոլեջի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2014 թվականի հոկտեմբերին: Այն ամբողջ աշխարհում միջազգային կրթական ցանցի 14-րդ քոլեջն է և առաջինը՝ Հարավային Կովկասում, Եվրոպայի և Ասիայի հանգույցում: Քոլեջը տեղակայված է Դիլիջան քաղաքում, Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքներից գրեթե միևնույն հեռավորության վրա: Զբաղեցնում է ավելի քան 88 հա հողատարածք Դիլիջանի ազգային պարկի հարակից տարածքում: Ուսումնառությունը UWC Dilijan College-ում կատարվում է աշխարհի լավագույն համալսարանների կողմից ճանաչված IB Diploma (միջազգային բակալավրիատ) ծրագրով: Այս ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկը յուրաքանչյուր ուսանողի համար պարտադիր հանրօգուտ գործունեության իրականացումն է: Ուսանողներին տեղի համայնքի պահանջներն ու հնարավորությունները գնահատելու հնարավորություն է տրվում: Տվյալ պահին քոլեջում ուսանում է աշխարհի 72 երկրներից 198 ուսանող:
UWC Dilijan-ի կամպուսը
Դպրոցի մասնաշենքերը կառուցված են բրիտանական ճարտարապետական հայտնի Tim Flynn Architects բյուրոյի նախագծով՝ միջազգային բարձրագույն չափանիշներին համապատասխան: Բոլոր շինությունները ներդաշնակ են շրջապատող լանդշաֆտին:
Կամպուսը ներառում է հետևյալ շենքերն ու շինությունները.